Մխիթարյան. «Հաղթանակը նաև իմ խաղընկերների վաստակն է, այլ ոչ թե միայն իմ»

Մխիթարյան. «Հաղթանակը նաև իմ խաղընկերների վաստակն է, այլ ոչ թե միայն իմ»

11/05/2023 - 09:28

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։

«Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 11-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

«Առաջին իսկ րոպեներից այս խաղը հաղթելու մեծ ցանկություն ունեինք, ինչը ցույց տվեցինք հանդիպման մեկնարկում, որը շարունակեցինք երկրորդ խաղակեսում և հաջողության հասանք։

Իմ խաղընկերները մեծ վաստակ ունեն հաղթանակի հասնելու հարցում, ովքեր հսկայական աշխատանք կատարեցին, սակայն սա դեռ վերջը չէ։

Պատասխան խաղում էլ դեռ մեզ հիանալի պայքար է սպասվում։

Վատ չէր լինի, եթե ավելի շատ գոլեր խփեինք։ Մենք լավ պահեր ունեինք, սակայն, ցավոք, ստիպված ենք բավարարվել երկու գոլով։

Հուսով եմ` հաջորդ խաղում ավելի շատ կխփենք։

Չեմ ցանկանում մտածել, որ արդեն եզրափակիչում ենք։ Մենք ցանկանում ենք կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա։ Հաղթանակը նաև իմ խաղընկերների վաստակն է, այլ ոչ թե միայն իմ»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Pazzi di Fanta-ն։

Հավելենք, որ «Ինտեր» – «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023