«Misstiano Penaldo». BBC-ն ծաղրել է Ռոնալդուին 📸
Կրիշտիանու Ռոնալդուի` Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի` Սլովենիայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակում վրիպած 11-մետրանոցից հետո բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունը ծաղրել է ֆուտբոլիստին։
39-ամյա հարձակվողից հետո հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնվել է «Misstiano Penaldo» գրությունը, որն անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է «Վրիպիանու Պենալդու»։
Հիշեցնենք, որ Սլովենիայի դեմ հանդիպման 105-րդ րոպեին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից. մրցակցին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։
Պորտուգալիան Սլովենիային հաղթեց հետխաղյա 11-մետրանոցներով։ Հարվածաշարում փայլեց «Պորտու» դարպասապահ Դիոգու Կոշտան, որը հետ մղեց սլովենացիների իրացրած երեք հարված։ «Սելեսաոն» պայքարը շարունակելու է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում, որտեղ մրցելու է Ֆրանսիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# BBC, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Սլովենիայի հավաքական