Մեսսին վնասվածքի պատճառով չի խաղա Մարոկկոյի դեմ
Լիոնել Մեսսին բաց կթողնի Մարոկկոյի հավաքականի դեմ առաջիկայում կայանալիք ընկերական հանդիպումը,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, :
31-ամյա արգենտինացին ԱԱ-2018-ից հետո առաջին անգամ է խաղացել հավաքականի կազմում: Նա Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական հանդպիմանը 90 րոպե անցկացրել է դաշտում և ստացել է վնասվածք գոտկատեղից ներքև հատվածում: «Բարսելոնան» կոնկրետ տեղեկություն չի հայտնում արգենտինացու վասվածքի ծանրության աստիճանի մասին:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան ստուգողական խաղի համար Արգենտինային առաջարկել էր 969 հազար եվրո, բայց եթե Մեսսին չխաղա, գումարի չափը կարող է նվազել մինչև 528 հազար եվրո:
# ընկերական-հանդիպումներ, Լիոնել-Մեսսի