Մեսսին Լիոնի հետ հանդիպման և 11 մետրանոցից իր հարվածի մասին
Չեմպիոնների լիգայի 1/8 երզփակչի «Բարսելոնա»-«Լիոն» պատասխան հանդիպումից (5:1) հետո Մեսսին ներկայացել է հետխաղյա բրիֆինգի:
Աչքի է ընկել արգենտինացու գլխարկը, որին պատկերված է Mickey Mouse-ը:
Մեսսին իր խոսքում ասել է. «Կարծում եմ՝ առաջին խաղակեսի ընթացքում լավ աշխատանք կատարեցինք: Նախքան գոլը մի քանի իրավիճակներում մենք շտապում էինք: Այնուգետև ավելի առաջ գնացինք, գնդակն արագ էինք տեղաշարժում, ինչի շնորհիվ խփեցինք 2-րդ գոլը:
Այնուհետև մի քանի կասկածներ սկսեցին, և մենք ստիպված էինք պայքարել, երբ հաշիվը դարձավ 2:1: Այնուհետև մենք դարձրինք 3:1, թիմը դարձյալ ավելի հանգիստ գործեց և հետևեցին մյուս գոլերը»:
Խոսելով «Պանենկա» ոճի հարվածով գոլի մասին՝ Մեսսին ասել է. «Ես նկատեցի, որ դարպասապահը իր դիրքում մնալուց հետո շփոթվեց շարժում կատարելիս. դա է պատճառը, որ որոշեցի այդպես հարվածել, ինչն աշխատեց>,- ասել է Մեսսին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
# Բարսելոնա, Լիոնել-Մեսսի, Չեմպիոնների-լիգա