Մեսսի. Կոռուպցիան և մրցավարները թույլ չտվեցին մեզ դուրս գալ եզրափակիչ
Լիոնել Մեսսին կոշտ է արտահայտվել ԿՈՆՄԵԲՈԼ-ի հանդեպ՝ դժգոհելով մրցավարությունից և մեղադրելով կոռուպցիայի մեջ:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը չի ներկայացել Copa America-ի 3-րդ տեղի համար պարգևատրման արարողությանը:
«Ես չեմ գնացել մեդալը ստանալու, քանի որ մենք չպետք է կոռուպցիայի մաս լինենք և զուրկ հարգանքից: Մենք ավելիին էինք արժանի, սակայն մեզ թույլ չտվեցին դուրս գալ եզրափակիչ:
Կոռուպցիան և մրցավարները թույլ չտվեցին մարդկանց վայելել ֆուտբոլը: Պետք է ճիշտը ասել. այդ գործոնները նաև մեզ խանգարեցին դուրս գալ եզրափակիչ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել TyC Sports-ը:
# Copa-America, Ամերիկայի-Գավաթ-2019, Լիոնել-Մեսսի