AS. Ռեալի գլխավոր նպատակը Մբապեն է

AS. Ռեալի գլխավոր նպատակը Մբապեն է

22/03/2019 - 16:18

Ավելի մեծ թափ է հավաքում տեղեկությունների այն հոսքը, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է տեղափոխվի «Ռեալը»:

Ինչպես հայտնում է AS-ը, այս ամռանը «Ռեալի» գլխավոր նպատակը Մբապեին ձեռք բերելն է: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկանում է, որ ամռանը թիմում հիմքային փոփոխություններ են լինելու և Զիդանին խոստացել է թոփային տրանսֆերներ:

Պարբերականն ընդգծում է, որ Մբապեն դժգոհ ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչից դուրս մնաուց:

«Ռեալը» մոտ էր ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելուն դեռ 2017 թվականին, սակայն ֆուտբոլիստն ընտրեց Փարիզը:

Հարկ է նշել նաև, որ ՊՍԺ-ն դեռ վերջնականապես չի լուծել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված իր խանդիրները և հնարավոր է դեմ չլինի վաճառել ֆուտբոլիստին:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023