El Mundo. ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին վճարել տարեկան ավելի քան 40 մլն եվրո

El Mundo. ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին վճարել տարեկան ավելի քան 40 մլն եվրո

28/03/2019 - 14:27

Չնայած «Ռեալի» հետաքրքրությանը՝ ՊՍԺ-ն մտադիր է թիմում պահել Կիլիան Մբապեին:

Ինչպես հայտնում է El Mundo-ն, փարիզյան ակումբը ցանկանում է երկարացնել 20-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը:

ՊՍԺ-ն Մբապեին կառաջարկի այնպիսի աշխատավարձ, ինչպիսին Մեսսիինն է «Բարսելոնայում». ավելի քան 40 մլն եվրո:

«Ռեալում» ենթադրում են, որ եթե փարիզյան ակումբը երիտասարդ ֆրանսիացու հետ երկարացնի պայմանագիրը, ապա նրան ձեռք բերելը կդառնա անհնար:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպել և խոսել է Մբապեի հետ, ու ֆրանսիացին պատրաստ է խնդրել ՊՍԺ-ին իրեն բաց թողնել:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023