Marca-ի նախկին լրագրողուհին կիսամերկ վիճակում պատահաբար հայտնվել է ընկերոջ ուղիղ եթերում?
Իսպանացի լրագրող Ալֆոնսո Մերլոսը հայտնվել է զվարճալի և մի փոքր անհարմար իրավիճակում։ Նա սոցցանցերից մեկում ուղիղ եթերի ժամանակ խոսել է կորոնավիրուսի և ստեղծված իրավիճակի մասին և հանկարծ ընկերուհին կինը կիսամերկ վիճակում պատահաբար հայտնվում է կադրում։
Մերլոսի զրուցակցի զարմանքն իր տեսածին պարզապես զավեշտալի է և անգնահատելի։ Այս ամենի ամենազվարճալի և հետաքրքիր պահն այն է, որ կիսամերկ լեդին եղել է ոչ թե Մերլոսի կինը՝ Մարթա Լոպեսը, այլ Ալեքսիա Ռիվասը, ով հեռուստահաղորդավարուհի է։ Նշվում է, որ Ռիվասը նախկինում աշխատել է իսպանական հեղինակավոր Marca պարբերականում։
Տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում՝ մի քանի օրում հավաքելով ավելի քան կես միլիոն դիտում։
# marca