Marca. «Կոստան խնդրել է Ատլետիկոյի ղեկավարությանը խզել պայմանագիրն իր հետ»

Marca. «Կոստան խնդրել է Ատլետիկոյի ղեկավարությանը խզել պայմանագիրն իր հետ»

28/12/2020 - 16:38

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մոտ է ակումբը լքելուն։

Ինչպես հաղորդում են Marca-ն և As-ը, բրազիլացին խնդրել է ակումբի ղեկավարությանը խզել պայմանագիրն իր հետ անձնական խնդիրների պատճառով։ Հաղորդվում է նաև, որ Կոստան ցանկանում է հնարավորինս շուտ հեռանալ ակումբից։

Ենթադրվում է, որ «Ատլետիկոն» շուտով ձեռնամուխ կլինի նոր հաձակվողի որոնմանը, քանի որ Կոստայի՝ թիմը լքելու դեպքում կենտրոնական հարձակվողի դիրքում կմնա միայն Լուիս Սուարեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիեգոն առաջարկներ ունի Չինաստանից և իր հայրենի Բրազիլիայից։

Այս մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023