Marca-ի ընթերցողներն ընտրել են ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին

Marca-ի ընթերցողներն ընտրել են ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին

02/04/2020 - 18:49

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։

Հարցումն անցկացվել է փլեյ-օֆֆ համակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս էր մնում պայքարից։ Եզրափակիչում իրար դեմ են դուրս եկել Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մոտ 40 հազար ձայն ավելի է հավաքել և Marca-ի ընթերցողների շրջանում ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ։ Ռոնալդուն ստացել է 246 հազար ձայն, իսկ Մեսսին՝ 209 հազար։

Պայքարի մեջ են եղել նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են օրինակ Ջորջ Բեսթը, Պելեն, Պաոլո Մալդինին, Ֆրանց Բեկենբաուերը, Միշել Պլատինին, Լև Յաշինը և այլք։

Նշենք, որ նախքան եզրափակիչը Ռոնալդուն պայքարից դուրս էր թողել Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին և Դիեգո Մարադոնային, իսկ Մեսսին՝ Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ինչպես նաև Ռոնալդոյին։Ռոնալդոն երրորդ տեղի համար պայքարում ուժեղ է գտնվել Մարադոնայից։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023