Marca. Ռեալում թերահավատորեն են վերաբերվում Պոգբայի խաղին կարևոր հանդիպումներում

Marca. Ռեալում թերահավատորեն են վերաբերվում Պոգբայի խաղին կարևոր հանդիպումներում

18/04/2019 - 15:41

«Ռեալը» շարունակում է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերի տարբերակը:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա կիսապշտպանին:

Ինչպես հայտնում է Marca-ն, «Ռեալը» հետևում է Պոգբայի խաղին և բարձր է գնահատում նրա տաղանդը, սակայն ակումբում թերահավատորեն են վերաբերվում կարևոր հանդիպումներում նրա որոշիչ դեր խաղալու ունակություններին: ՄՅՈւ-ի երկու պարտությունները «Բարսելոնայից» միայն հաստատում են նման կարծիքը:

Ամռանը մադրիդյան ակումբը մտադիր չէ գումար ծախսել այն նորեկների վրա, ովքեր կարևոր դեր չեն կրողանալու ունենալ և 150 միլիոն եվրոն Պոգբայի համար ակումբում համարում են չափազանցված գին:

Բացի այդ, «Ռեալը» մտադիր չէ փոխել իր մոտեցումը աշխատավարձերին: Ամառային տրանսֆերներից հետո թիմի ավագ Սերխիո Ռամոսը կմնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022