Մանեն չի քննարկի իր Ռեալ տեղափոխվելու հարցը մինչև մրցաշրջանի ավարտը
«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին:
Մադրիդցիները սենագալցի ֆուտբոլիստի տրանսֆերը դիտարկում են որպես Կիլիան Մբապեին այլընտրանք:
Սակայն ոչ հենց ինքը Մանեն, ոչ էլ նրա գործակալները չեն պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը քննարկել նրա՝ «Ռեալ» տեղափոխվելու հարցը:
Անցած տարվա նոյեմբերին ֆուտբոլիստը երկարացրել է իր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ մինչև 2023 թվականը:
Ինչպես հայտնում է Marca-ն, չնայած որ Մանեն իրեն հարմարավետ է զգում մերսիսայդյան ակումբում՝ նա դեմ չէ փոխել միջավայրը:
# Լիվերպուլ, Ռեալ, տրանսֆերներ