Սիթին հիացրեց և կամային հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակում մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Հանդիպման մեկնարկից սկսած` «քաղաքաբնկաները» միանգամից տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չկարողաղան բացել խաղի հաշիվը։
Երկրորդ կեսի մեկնարկում` 52-րդ րոպեին, «Փարիզը» իր առաջին իսկ լուրջ վտանգավոր գրոհը վերածեց գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց Կիլիան Մբապեն։
Փաստացի ՊՍԺ-ի խփած գոլը չփոխեց հանդիպման տրամաբանությունը, քանի որ խաղն ընթանում էր տանտերերի թելադրանքով, ովքեր էլ արդեն 63-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։
Ոգևորված ձեռք բերածով` Պեպ Գվարդիոլայի սաները շարունակեցին ճնշել ՊՍԺ-ին ու 76-րդ րոպեին նաև առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Գաբի Ժեզուսը։
Խաղավերջում մանկունյական ակումբը հանգստացրեց խաղի ընթացքն ու այն մոտեցրեց տրամաբանական հաղթական ավարտին։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 2:1 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բրյուգե» 0:5 «Լայպցիգ»
A խումբը վերջին տուրից առաջ ստացավ հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» – 12 միավոր
- ՊՍԺ – 8 միավոր
- «Լայպցիգ» – 4 միավոր
- «Բրյուգե» – 4 միավոր
A խմբից «Մանչեսթեր Սիթին» առաջին հորիզոնականով նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճեց նաև ՊՍԺ-ն, որը խմբի վերջնարդյունքում կհանգրվանի 2-րդ հորիզոնականում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիել Ժեզուս, Կիլիան-Մբապե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, ՊՍԺ, Ռահիմ-Սթերլինգ