Սիթիին կարող են տեղափոխել 3-րդ դիվիզիոն
Երեկ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն Մանչեսթեր Սիթիին ֆինանսական չարաշահումների պատճառով պատժել է՝ 2 տարով արգելելով ակումբին հանդես գալ եվրագավաթներում։
Այնուհետև պարզվեց, որ Սիթիի անախորժությունները այսքանով չեն ավարտվում, և հնարավոր է, որ Պրեմյեր Լիգայի ընթացիկ մրցաշարում Սիթիին զրկեն մի քանի միավորից։
Իսկ ավելի ուշ բրիտանական Daily Star-ի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ յուրաքանչյուր ակումբ պետք է ներկայացնի ճշգրիտ ֆինանսական հաշվետվություն, որպեսզի ստանա Անգլիայի Պրեմյեր Լիգայում խաղալու թույլտվություն։ Իսկ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նոր կանոններով, ցանկացած ակումբ, որը հայտնվել է ֆինանսական ֆեյր փլեյի խախտողի կարգավիճակում, ուղարկվում է Անգլիայի 3-րդ դիվիզիոն։
# Անգլիա, Մանչեսթեր-Սիթի, Ֆեյր-փլեյ