Մամաևը ֆուտբոլ է խաղացել Բուտիրկա բանտում՝ ցույց տալով հիանալի արդյունավետություն (տեսանյութ)
Ռուս անվանի ֆուտբոլիստ Պավել Մամաևը «Բուտիրկա» բանտում մյուս բանտարկվածների հետ ֆուտբոլ է խաղացել:
Eurosport-ը ուրույն վերլուծության է ենթարկել ֆուտբոլիստի խաղը: Պավելը 20 րոպե տևած առաջին խաղակեսի ընթացքում «նարնջագույնների» թիմում հեթ-տրիկ է ձևակերպել: Երկրորդ կեսում նա խաղացել է «կանաչների» կազմում՝ դառնալով պոկերի հեղինակ: 8:7 հաշվով ավարտված խաղում նա խփել է 15 գոլերից 7-ը: