Փոխվել է առաջիկա Էլ Կլասիկոյի մրցավարը
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» դարձյալ հյուրընկալելու է «Բարսելոնային»:
Հերթական Էլ Կլասիկոյի մրցավարը պետք է լիներ Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը: Արքայական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտնում է, որ վերջինս վնասվածք է ստացել և հայտնի է այդ հանդիպման նոր մրցավարը:
Խաղը վստահվել է Ալբերտո Ունդիանո Մալիենկոյին:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է մարտի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: