Կոշտ պատասխաններ Խաշմանյանին. կրքերը թեժանում են
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգիոներների սահմանափակման թեման շարունակում է ակտուալ մնալ: Ավելին, ամեն ինչ շատ թեժացել է.
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարցազրույցում նշել է, որ լեգիոներների լիմիտը հիմարություն է:
Հայաստանի հավաքականի և ռումինական «Պետրոլուլի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Խաշմանյանին կասեմ, որ խոսալու ժամանակ լինի կոռեկտ ու հարգալից մարդկանց կարծիքներ լսելիս, հակառակ դեմքում իրեն կլինի շատ չոր ու ավելի բովանդակալից պատասխան: Երբ գնում են առողջ քննարկումներ ու մտքերի քննարկումներ՝ հանուն մեր ֆուտբոլի զարգացման, ու ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում մարդկանց առողջ բանավեճերն ու քննարկումներն անվանել հիմարություն, ուրեմն առաջին հիմարը էդ տեսակ մարդն է, ով իրենից ու իր քթից այն կողմ այս կյանքում ոչինչ չի նտեսնում… քո կարծիքը մենք լսեցինք ու մեզ պարզ էր մինչև էդ, որ դու էդ կարծիքին էլ լինելու ես, որովհետև չեմ կարծում, որ դու շատ ես ցավում հայկական ֆուտբոլի համար:
Գրառում է կատարել նաև նախկին ֆուտբոլիստ Հայկ Չիլինգարյանը.
«Ինչո՞ւ Խաշմանյան. 5-6 լեգիոներով մրցակցություն չի լինո՞ւմ, թե՞ քո շահերից չի բխում, քո նշած մի քանի տարի առաջ նման իրավիճակ չի եղել հայկական ֆուտբոլում. թե քեզ թվում ա ֆուտբոլի ներսում գտնվող մարդիկ չեն հասկանում ինչի համար ա ձեր կողմից հիմարություն անվանել լեգիոներների սահմանափակումը: Ավելի լավ ա ձեր հիմար մտքերը չհանրայնացնեք ու հարգեք մեր հայ ֆուտբոլիստներին»: