Երևանի Լոկոմոտիվը նշանակալի ձեռքբերումներ ունի
Երևանի «Լոկոմոտիվը» շարունակում է համալրման գործընթացը:
Առաջին խմբի թիմը պայմանագիր է ստորագրել «Բանանցի», «Փյունիկի, «Ալաշկերտի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արամ Շախնազարյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով:
Երիտասարդական հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, դարձյալ «Բանանցի» սան, «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հայկ Սարգսյանը նույնպես պայմանագիր է ստորագրել «Լոկոմոտիվի» հետ: Սարգսյանի համաձայնագիրը նախատեսված է 2 տարով:
Երևանյան թիմը բարի գալուստ է մաղթել նորեկներին:
# Լոկոմոտիվ-Երևան