Մեսսիի և Մանեի աստղային գիշերը. Բարսելոնան և Լիվերպուլը քառորդ եզրափակչում են (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացան վերջին 2 հանդիպումները:
«Բավարիան» հյուրընկալել էր «Լիվերպուլին». անգլիական թիմը հաղթեց 3:1 հաշվով. 26-րդ րոպեին Մանեն բացել է հաշիվը, իսկ 39-ին Մատիպը պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 69-րդ րոպեին Վան Դեյկը խփել է հաղթական գոլը, իսկ խաղավարտից 6 րոպե առաջ Մանեն դուբլ ձևակերպել:
Առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» ՉԼ-ի քառորդ եզրափակչում է:
0:0 հաշվով էր ավարտվել նաև «Լիոն»-«Բարսելոնա» հանդիպումը: Պատասխան խաղում «Բարսան» սեփական հարկի տակ հաղթեց 5:1 հաշվով.: 18-րդ րոպեին «Պանենկա» ոճի հարվածով Մեսսին հստակ է իրացրել 11 մետրանոցը: 31-րդ րոպեին Կոուտինյոն կրկնապատկել է հաշիվը: 58-րդ րոպեին Տուզարը խփել է այս խաղում ֆրանսիական թիմի միակ գոլը: 20 րոպե անց Մեսսին դուբլ է ձևակերպել, այնուհետև 2 գոլային փոխանցում կատարել Պիկեին և փոխարինման մտած Ուսման Դեմբելեին:
Ընդհանուր նույն հաշվով՝ 5:1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» նույնպես քառորդ եզրափակչում է:
# Բավարիա, Բարսելոնա, Լիոնել-Մեսսի, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա