Լիվերպուլը հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)
ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Բարնլիին»: Մերսիսայդյան թիմը հաղթեց 4:2 հաշվով:
Մեկնարկից 6 րոպե անց Ուեսթվուդը բացել է հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին: 19-րդ րոպեին Ֆիրմինոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 10 րոպե անց Մանեն առաջ է մղել «Լիվերպուլին»: 67-րդ րոպեին Ֆիրմինոն դուբլ է փևակերպել՝ մեծացնելով առավելությունը: Ավելացված առաջին րոպեին Գուդմանդսոնը կրճատել է տարբերությունը: Եւս 2 րոպե անց դուբլ է ձևակերպել արդեն Մանեն՝ 4:2:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակած 73 միավորով 2-րդ հորիզոնականում՝ մեկ միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»: