Դե Լիգտը Սանեի գոլից առաջ սայթաքելու մասին. Բախտս չբերեց
Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտը մեկնաբանել է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Գերմանիայից կրած պարտությունը (2:3):
«Առաջին խաղակեսում մենք ոչ այնքան լավ էինք խաղում, քիչ էինք ճնշում գործադրում մրցակցի վրա: Մենք, ինչպես հարկն է, խաղացինք ընդմիջումից հետո, իսկ նրանք ստիպված եղան օգտագործել երկար փոխանցումները, այդպես ավելի հեշտ էր իմ ու Վիրջիլի համար:
2-րդ խաղակեսում մենք սկսեցինք խաղալ ավելի ազատ, քանի որ զիջում էինք 0:2 հաշվով: Մզ ցույց տվեցինք որպես լավ թիմ, բայց մեկ խաղակես ուշացումով: Այո, ես կարող եմ խփել, բայց ավելի լավ կլինի միավորնել վաստակել:
-Սանեի գոլի ժամանակ դուք սայթաքեցիք…:-
– Եզրից փոխանցում եղավ, մի քիչ սահուն էր, իմ բախտը չբերեց, իսկ նա էլ խփել գիտի,- ասել է Դե Լիգտը NOS-ին տված հարցազրույցում:
# ԵՎՐՈ-2020, Մատեիս-դե-Լիգտ