L’Equipe. ՊՍԺ-ն և Նեյմարը հաշտվում են
Հարձակվող Նեյմարը կարող է մնալ «ՊՍԺ»-ում:
Ֆուտբոլիստի շրջապատը հասկանում է, որ բրազիլացու այլ ակումբ տեղափոխվելը դժվար կլինի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ինչպես հայտնում է L’Equipe-ն, վերջին շրջանում Նեյմարի և «մայրաքաղաքայինների» հարաբերություները, հատկապես ակումբի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի հետ, լավանում են: Կողմերը գնում են հաշտության:
«Ոչ մի պատերազմ այլևս չկա:»,- հայտնել է աղբյուրներից մեկը, ով տեղյակ է բանակցությունների ընթացքին:
«Կողմերը վարում են ցիվիլ երկխոսություն:»,- ավեացրել է մյուս աղբյուրը:
Նեյմարին ցանկանում են ձեռք բերել «Ռեալը» և «Բարսելոնան»: