L’Équipe-ը ներկայացրել է ՊՍԺ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը
Ֆրանսիական L’Équipe հեղինակավոր պարբերականը կազմել է «Պարի Սեն-Ժերմենի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։
Այդ հավաքականում չեն ընդգրկվել ակումբի ներկայիս երկու աստղերը՝ Կիլիան Մբապեն և Նեյմարը, ինչպես նաև ակումբի ներկայիս ավագ Տիագո Սիլվան և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին։
Հավաքականն ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Բերնար Լամա
Պաշտպաններ – Սեբաստիան Ֆուրնիե, Ռիկարդո Գոմես, Մարիկինյոս, Գաբրիել Հայնցե
Կիսապաշտպաններ – Մարկո Վերատի, Բլեզ Մատուիդի, Ռայ
Հարձակվողներ – Ռոնալդինիո, Ջորջ Վեա, Զլատան Իբրահիմովիչ
# Բլեզ Մատուիդի, Գաբրիել Հայնցե, Զլատան-Իբրահիմովիչ, Էդինսոն-Կավանի, Կիլիան-Մբապե, Մարկինիոս, Մարկո Վերատի, Նեյմար, ՊՍԺ, Ռոնալդինիո, Տիագո Սիլվա