Le Parisien․ «Կուլիբալին բնակարան է ձեռք բերել Փարիզում»
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կշարունակի «ՊարիսՍեն-Ժերմենի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը։
Սենեգալի հավաքականի պաշտպանի ծառայություններով վաղուց հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն կարծես թե ՊՍԺ-ին հաջողվել է համոզել խաղացողին։
Ըստ աղբյուրի՝ խաղացողը նույնպես դեմ չէ դիտարկել կարիերան փարիզյան ակումբում շարունակելու գաղափարը։ Կուլիբալին արդեն բնակարան է ձեռք բերել Փարիզում, որն արժեցել է մոտ 4 մլն եվրո։
Նշվում է, որ մայրաքաղաքային ակումբը Կուլիբալիին դիտարկում է որպես Տիագո Սիլվայի փոխարինող, իսկ հավանական տրանսֆերը կարժենա մոտ 75-80 մլն երվո։
# Կալիդո Կուլիբալի, Նապոլի, ՊՍԺ, տրանսֆերներ