Konami-ն հրապարակել է PES-21-ի ֆուտբոլիստների վարկանիշները
Ճապոնական հեղինականավոր Konami ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ Pro Evolution Soccer՝ PES, վիդեոխաղը, հրապարակել է խաղի 2021 թվականի տարբերակի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշները։
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, ինչպես FIFA-21-ում, այնպես էլ PES-21 կլինի լավագույնը․ արգենտինացին ստացել է 94 վարկանիշը։ Նրան հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն (93) և Ռոբերտ Լևանդովսկին (92), ինչպես նաև Կևին դե Բրոյնեն և Նեյմարը, որոնք նույնպես ստացել են 92 վարկանիշը։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ ֆուտբոլիստները․
Վիրջիլ վան Դեյկ – 91
Յան Օբլակ – 91
Կիլիան Մբապե – 91
Սադիո Մանե -90
Ալիսոն – 90
Սերխիո Ագուերո – 90
Սերխիո Ռամոս -90
Հավելենք, որ խաղի շնորհանդեսը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 15-ին, որի շապիկին այս տարի հայտնվել են Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
# Konami, PES, PES-21, Ալիսոն Բեկեր, Լեո Մեսսի, Կևին դե Բրոյնե, Կրիշտիանու-Ռոնալդու, Յան Օբլակ, Նեյմար, Ռոբերտ-Լևանդովսկի, Սադիո-Մանե, Սերխիո-Ագուերո, Սերխիո-Ռամոս, Վիրջիլ-վան-Դեյկ