19-ամյա Քինը՝ Ա սերիայում 37 տարվա ցուցանիշ է թարմացրել
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ:
19-ամյա ֆուտբոլիստը դարձել է թուրինցիների ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Ա Սերիայում 37 տարվա ընթացքում կարողացել է մեկ խաղում երկու գնդակ հեղինակել:
Նրանից առաջ՝ 1982 թվականին դուբլ էր ձևակերպել 18-ամյա Ջուզեպե Գալդերիզիին: