Քեյնը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով ?
«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին պարգևատրել են Բրիտանական կայսրության շքանշանով:
25-ամյա հարձակվողը պարգևատրվել է Բեկինգհեմյան պալատում: Արքայազն Ուիլիամի կողմից Քեյնը պարգևատրվել է ֆուտբոլում հասած հաջողությունների համար:
Հետայսու Քեյնը Բրիտանական կայսրության սպա-շքանշանակիր է:
ԱԱ-2018-ի ընթացքում հարձակվողը խփել էր 6 գնդակ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն:
Բրիտանական կայսրության շքանշանը ունի 5 դասակարգ. սպան՝ ամենացածրն է:
https://twitter.com/i/status/1111255790944481280