Երբ ամեն ինչ որոշվում է փողից անդին. Ժարդիմի քայլը, որը հարգանքի է արժանի
Երեկ՝ հունվարի 26-ին Լեոնարդո Ժարդիմը պաշտոնապես գլխավորեց «Մոնակոն»: Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայում 2-րդ անգամ է գլխավորում ֆրանսիական թիմը: 44-ամյա մասնագետը «Մոնակոն» գլխավորել է 2014-ից 2018 թվականներին:
Միջազգային պարբերականները հայտնում են, որ մասնագետը, հանուն «Մոնակո» վերադարձի, մերժել է մի շարք գայթակցիչ առաջարկներ:
Մասնավորապես TF1-ը տեղեկացնում է, որ չինական «Դիլան Իֆանը» Ժարդիմին առաջարկել է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ:
Գայթակղիչ առաջարկ է նախապատրաստել նաև «Լեսթերը», որը պորտուգալացի մարզչին դիտարկել է որպես Կլոդ Պյուելի փոխարինող: Առաջարկված գումարի չափը չի նշվում:
Հարկ է ընդգծել, որ Ժարդիմը «Մոնակոյում» ստանալու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ: