Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն` ըստ Ջեյմի Կարագերի
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ջեյմի Կարագերը, ով այժմ, որպես վերլուծաբան, աշխատում է Sky Sports հեռուստաընկերությունում, ներկայացրել է իր վարկածով անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ – Ալեքսանդր Զինչենկո («Արսենալ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Սվեն Բոթման, Կիրան Տրիպիե (երկուսն էլ` «Նյուքասլ»)
Կիսապաշտպաններ – Մարտին Էդեգոր («Արսենալ»), Ռոդրի, Կևին դե Բրույնե (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
