J խումբ. Գերմանիան ու ՀՅ. Մակեդոնիան հաղթանակներ տոնեցին🎥
Աշխարհի 2022 առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսից հետո բավական անակնկալ հաշիվ էր վառվում Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոնի» լուսատախտակին, քանի որ Ռումինիայի հավաքականը 9-րդ րոպեին Յանիս Հաջիի խփած գոլի շնորհիվ Ռումինիայի հավաքականը հաղթում էր 1:0 հաշվով։
Երկրորդ կեսում «բունդեսմանշաֆթը» վերգտավ իր խաղը և կարողացավ բեկել հանդիպման ընթացքը` տանելով կամային հաղթանակ. նախ 52-րդ րոպեին աչքի ընկավ Սերժ Գնաբրին, ապա 81-րդ րոպեին` Թոմաս Մյուլլերը։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս մրցեց Լիխտենշտեյնի դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Բլագոյա Միլևսկիի սաներն ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Հյուսիսմակեդոնացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Դարկո Վելկովսկին, Էգզիյան Ալիոսկին, Բոբան Նիլոլովը և Դարկո Չուրլինովը։
Այս խմբում կայացավ ևս մեկ հա դիպում.
J խումբը 7-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Գերմանիա – 18 միավոր
- Հյուսիսային Մակեդոնիա – 12 միավոր
- Հայաստան – 12 միավոր
- Ռումինիա – 10 միավոր
- Իսլանդիա – 5 միավոր
- Լիխտենշտեյն – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բլագոյա Միլևսկի, Բոբան Նիկոլով, Գերմանիա-Հայաստան, Դարկո Չուրլինով, Դարկո Վելկովսկի, Էգզիյան Ալիոսկի, Թոմաս Մյուլլեր, Իսլանդիա-Հայաստան, Իսլանդիայի հավաքական, Լիխտենշտեյնի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Յանիս Հաջի, Ռումինիայի հավաքական, Սերժ Գնաբրի