Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկուն հանդես կգա Ղազախստանում
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Իվայլո Դիմիտրով վարձավճարով հանդես կգա ղազախական «Ժետիսուում»,- հայտնում է երևանյան ակումբը:
Հայտարարությունում ասված է. ««Արարատ-Արմենիա» և «Ժետիսու» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն, մեր թիմի հարձակվող Իվայլո Դիմիտրովը վարձավճարով հանդես կգա ղազախական ակումբում»:
Նշենք, որ ներկա դրությամբ Դիմիտրովը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է խփած 10 գոլով:
«Ժետիսուում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: