Interfootball-ի հետևորդների 48%-ը ճիշտ էր գուշակել Չեմպիոնների լիգայի գավաթակրին
Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաու» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը, որի շրջանակում «Չելսին» 1։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ ակումբի պատմության մեջ երկորդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Interfootball-ն իր Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում էր անցկացնում՝ դիմելով երկրպագուներին՝ իմանալու համար, թե նրանք ինչ կարծիք ունեն «Սիթի» – «Չելսի» հանդիպումից հետո։
Այսպիսով, հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Interffotball-ի միայն 48%-ն էր հավատում «Չելսիի» հաղթանակին, իսկ 52%-ը՝ «Սիթիի»։
Ի դեպ, եթե դեռ չեք միացել Interffotball-ի Telegram-ի ալիքին, ապա կարող եք բաժանորդագրվել հետևյալ հղումով -> https://t.me/Interfootball_am․ այնտեղ հաճախ ենք անցկացնում տարաբնույթ հարցումներ։
# Interfootball, Telegram, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա