Interfootball-ի հետևորդների 40%-ը ճիշտ էր գուշակել «Ոսկե գնդակի» դափնեկրին
Նոյմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով անհատական ամենահեղինակավոր մրցանակին 7-րդ անգամ արժանացավ Լեո Մեսսին։
Օրեր առաջ Interfootball-ը Telegram-ի իր ալիքում հարցում տեղադրեց` պարզելու հետևորդների կարծիքը` կապված «Ոսկե գնդակի» հաղթողի վերաբերյալ։
Ինչպես և սպասվում էր, հիմնական պայքարն ընթացավ Լեո Մեսսիի, Ռոբերտ Լևանդովսկու, Ժորժինիոյի և Կարիմ Բենզեմայի միջև։
Քվեարկության էին դրվել հենց այս ֆուտբոլիստները և ավելացվել էր նաև «այլ ֆուտբոլիստ» տարբերակը։
Այսպիսով, Interfootball-ի հետևորդների 40%-ը ճիշտ են գուշակել «Ոսկե գնդակի» հաղթողին` քվեարկելով Լեո Մեսսիի օգտին։
Նրանց հաջորդել են Կարիմ Բենզեման (28%), Ռոբերտ Լևանդովսկին (23%) և Ժորժինիոն, ով ստացել է ձայների 6%-ը։
Հավելենք, որ «այլ ֆուտբոլիստ» տարբերակի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների միայն 3%-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Interfootball, Telegram, Ժորժինիո, Լեո Մեսսի, Կարիմ-Բենզեմա, Ոսկե-գնդակ, Ռոբերտ-Լևանդովսկի