Interfootball-ի հետևորդների մեծ մասը կարծում են, որ Անգլիան դուրս կմնա 1/8 եզրափակչից
Եվրո-2020-ն արդեն թևակոխում է վճռորոշ փուլ. հունիսի 26-ից կսկսվի մրցաշարի 1/8 եզրափակիչը։
Անգլիայի հավաքականը, որը , ինչպես միշտ, մրցաշարի ֆավորիտներից մեկն է, ոչ այնքան տպավորիչ խաղով, վաստակած 7 միավորով, հաղթեց D խումբը և նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
Մրցաշարի այդ փուլում անգլիացիները մրցելու են Գերմանիայի հավաքականի դեմ։
Երբ Գարեթ Սաութգեյթի սաներն ավարտեցին խմբային փուլում իրենց մրցելույթները, Interfootball-ի Telegram-ի պաշտոնական ալիքում հարցում տեղադրվեց, որպեզսի հասկանանք, թե, ըստ երկրպագուների, որ փուլից դուրս կմնա Անգլիայի հավաքականը։
Հարցմանը մասնակցածների գրեթե կեսը` 45%-ը, կարծում են, որ «երեք առյուծները» պայքարը կլքեն արդեն 1/8 եզրափակչից։
32%-ը գտնում է, որ անգլիացիներն առավելագույնը հասնելու են 1/4 եզրափակիչ։
Միայն 5%-ն է կարծում, որ Անգլիայի հավաքականը կդառնա Եվրո-2020-ի հաղթող։
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք անցկացվող մյուս հարցումներին։
# Interfootball, Telegram, Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, ԵՎՐՈ-2020