Interfootball-ի հարցմանը մասնակցածների 43%-ի կարծիքով Արգենտինան կդառնա ԱԱ չեմպիոն
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկին մնացել են ընդամենը հաշված ժամեր։
Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ում մինչև որ փուլ կհասնի։
Հարցմանը մասնակցածների 43%-ի կարծիքով «ալբիսելեստեն» կդառնա աշխարհի չեմպիոն։
16%-ը կարծում է, որ Լեո Մեսսին ու ընկերները կհասնեն մինչև եզրափակիչ, իսկ 15%-ը` դուրս կմնա 1/4 եզրափակիչից։
Հարցմանը մասնակցածների միայն 2%-ն է կարծում, որ Արգենտինայի հավաքականը չի կարողանա հաղթահարել խմբային փուլի արգելքն ու դուրս կմնա պայքարից։
հարցման ողջ արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականն արդեն 36 հանդիպում անընդմեջ անպարտելի է և համարվում է աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներից մեկը։
Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների
# Interfootball, Telegram, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Հարցում, Մունդիալ-2022, Քաթար-2022