Interfootball-ը գրեթե ամբողջությամբ ճիշտ էր գուշակել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը 🎥
Interfootball-ն այսօր հրապարակել էր տեսանյութ` նվիրված Հայաստան – Թուրքիա հանդիպմանը, որի շրջանակում ներկայացրել ենք նաև մեր ընտրանու հավանական մեկնարկային կազմը։
Ցանկանում ենք նշել, որ Interfootball-ը գրեթե ամբողջությամբ ճիշտ էր գուշակել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը։
Interfooball-ն առաջարկել էր հետևյալ կազմը.
Դարպասապահ – Արսեն Բեգլարյան
Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Նաիր Տիկնիզյան
Կիսապաշտպաններ – Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան
Հարձակվող – Նորբերտո Բրիասկո Բալեկյան
Հայաստանի իրական մեկնարկային կազմի համեմատ` Interfootball-ն ընդամենը մեկ ֆուտբոլիստի չի կարողացել գուշակել. Անդրե Չալըշըրի փոխարեն Թուրքիայի դեմ խաղին դաշտ է դուրս եկել Գեորգի Հարությունյանը։
Ընդ որում, Չալըշըրը վնասվածքի պատճառով է բաց թողնում հանդիպումը, իսկ տեսանյութը պատրաստելու պահին այդ տեղեկությունը դեռևս հաստատված չէր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Անդրե Չալըշըր, Գեորգի Հարությունյան, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Թուրքիայի հավաքական, Հայաստան - Թուրքիա, Հայաստանի-հավաքական