Աղբյուր. «Հայաստանի հավաքականը նոյեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի»
Ինչպես տեղեկացնում է Football Time-ը, Հայաստանի հավաքականը սույն թվականի նոյեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի։
Աղբյուրի փոխանցմամբ` մեր ընտրանու մրցակիցներից մեկը լինելու է Կոսովոյի հավաքականը։
Մյուս մրցակիցն, ամենայն հավանականությամբ, նույնպես լինելու է եվրոպական որևէ հավաքական, սակայն դրա վերաբերյալ դեռևս չկա հստակ տեղեկություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 27-ին` Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին տուրում 2:3 հաշվով պարտվելով Իռլանդիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Կոսովոյի հավաքական, Հայաստանի-հավաքական