2021 թ. լավագույն դարպասապահները` ըստ IFFHS-ի
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, քվեարկության արդյունքում պարզել է 2021 թ. լավագույն դարպասապահին։
IFFHS-ի վարկածով 2021 թ. լավագույն լավագույն դարպասպահ է ճանապչվել Ջանլուիջի Դոնարուման («Միլան»/ՊՍԺ, Իտալիա), ով ստացել է 170 ձայն։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա, 75 ձայն), երրորդ հորիզոնականը` Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալ, 40)։
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլլա», Արգենտինա, 25) և Յան Օբլակը («Ատլետիկո», Սլովենիա, 20)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IFFHS, Էդուարդ Մենդի, Էմիլիանո Մարտինես, Մանուել Նոյեր, Յան Օբլակ, Ջանլուիջի Դոնարումա