IFFHS-ն թարմացրել է ուժեղագույն առաջնությունների ցանկը
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը թարմացրել է ուժեղագույն առաջնությունների ցանկը, որը ձևավորվել է 2019 թվականի հունվարի 1-դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ելույթներով։
2009 թվականի ի վեր առաջին անգամ լավագույն առաջնություն է ճանաչվել անգլիական Պրեմիեր լիգան։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է բրազիլական Ա սերիան, իսկ նախորդ 9 տարիների առաջատար իսպանական Լա լիգան միայն 3-րդն է։
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են իտալական Ա սերիան և Կոլումիայի առաջնությունը։
Հայաստանի Բարձրագույն առաջնությունը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է 16 կետով՝ զբաղեցնելով 80-րդ հորիզոնականը՝ 236.5 միավորով:
Ըստ IFFHS-ի՝ 2019 թվականի լավագույն 20 առաջնությունները․
