IFFHS. «Նոայի», «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Ուրարտուի» դիրքը 2024 թ. լավագույն ակումբների շարքում 📸
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. աշխարհի լավագույն ակումբների ցանկը։
Ցանկում տեղ են գտել գտել նաև հայկական չորս ակումբներ` «Նոան» (153-րդ տեղ, 121 միավոր), «Փյունիկը» (277-րդ տեղ, 82 միավոր), «Արարատ-Արմենիան» (311-րդ տեղ, 77 միավոր) և «Ուրարտուն» (367-րդ տեղ, 66 միավոր)։ Ցանկում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել 700 ակումբ։
«Նոան» 2024 թ. դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, իսկ Կոնֆերենցիաների լիգայում պայքարն սկսել է որակավորման առաջին փուլից և կարողացել նվաճել հիմնական փուլի ուղեգիր։ Երևանյան ակումբը ճանապարհին հաղթահարել է նաև հունական անվանի ակումբ ԱԵԿ-ի արգելքը։
«Փյունիկը» 2024 թ. դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, ինչպես նաև հասել է մինչև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
«Արարատ-Արմենիան» նախորդ տարի նվաճել է Հայաստանի գավաթի տիտղոսը, իսկ Կոնֆերենցիաների լիգայում պայքարն ավարտել է որակավորման երրորդ փուլում։
«Ուրարտուն» Հայաստանի նախորդ առաջնությունում գրավել է 4-րդ տեղը, իսկ Կոնֆերենցիաների լիգայում պայքարից դուրս մնացել որակավորման երկրորդ փուլից։ծ
Ըստ կազմակերպության` 2024 թ. աշխարհի լավագույն ակումբը Մադրիդի «Ռեալն» էր։ Իսպանական գրանդը նախորդ տարի նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի, երկրի Սուպերգավաթի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային գավաթի տիտղոսները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, IFFHS, Լա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Նոա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա