IFFHS-ը թարմացրել է ակումբային վարկանիշային աղյուսակը․ Արարատ-Արմենիայի ֆանտաստիկ առաջընթացը
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, թարմացրել է 2019 թվականի ակումբային վարկանիշային աղյուսակը։
Ըստ նոր աղյուսակի՝ առաջատարը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլն» է։ Երկրորդ հորիզոնականում է հայտնվել կատալոնական «Բարսելոնան», իսկ «Մանչեսթեր Սիթին» երրորդն է։
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև համապատասխանաբար «Ֆլամենգոն», «Սելթիկը», «Վալենսիան», «Այաքսը», «Չելսին», ՊՍԺ-ն, ինչպես նաև «Վուլվերհեմպտոնը»։
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», ըստ նոր աղյուսակի, գրանցել է ամենամեծ առաջընթացը՝ 1542-րդ հորիզոնականից հայտնվելով 233-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի սաները բացի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց շատ մոտ էին նաև Եվրոպա լիգայի ուղեգիր նվճաելուն, սակայն որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, 11 մետրանոց հարվածաշարով զիջեցին Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»։
# IFFHS, Արարատ-Արմենիա, Բարսելոնա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ֆլամենգո