IFAB -ն կարգավորել է խաղից դուրս իրավիճակի կանոնը
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը` IFAB -ն, որը կարգավորում է ֆուտբոլի խաղային օրենքները, խաղից դուրս իրավիճակի օրենքի հետ կապված կարգավորում է կատարել։
Այժմ օրենքը սահմանվում է հետևյալ կերպ.
«Խաղից դուրս իրավիճակում հայտնվելու դեպքում ֆուտբոլիստի դաստակն ու ձեռքը հաշվի չեն առնվում։ «Խաղից դուրս» իրավիճակի գիծն այսուհետ գծվելու է թևատակի վերին երկայնքով»։
IFAB-ն բացատրում է, որ ձեռքով խաղի դեպքում ուսը չի համարվում ձեռքի մաս, հետևաբար, ուսը մարմնի այնպիսի մաս է, որի օգնությամբ, ըստ օրենքի, կարելի է դառնալ գոլի հեղինակ, այդ իսկ պատճառով, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ մրցակցի վերջին պաշտպանից առաջ է եղել ուսը, ապա չի արձանագրվելու խաղից դուրս իրավիճակ։
Ըստ նոր օրենքի` ուսից ներքև ընկած հատվածը չի համարվի խաղից դուրս իրավիճակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IFAB