Պաշտոնական․ փոփոխվել է ձեռքով խաղի կանոնը
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը , որը սահմանում և հաստատում է ֆուտբոլային օրենքները, փոփոխել է ձեռքով խաղի կանոնը։
Ինչպես տեղեկացնում է IFAB-ի պաշտոնական կայքը, ըստ նոր օրենքի՝ եթե գոլային գրոհի ժամանակ գնդակը պատահաբար դիպչում է հարձակվող կողմի որևէ ֆուտբոլիստի ձեռքին, այլևս չի համարվելու կանոնների խախտում։
Այս օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից։
Նմանօրինակ մի դեպք գրանցվել է մարտի 4-ին անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում կայացած «Ֆուլհեմ» 0։1 «Տոտենհեմ» հանդիպման ժամանակ։
Բանն այն է, որ խաղի 62-րդ րոպեին «Ֆուլհեմի» հարձակվող Ջոշ Մաջան գրավեց «շնաձկների» դարպասը, սակայն հանդիպումը սպասարկող Դևիդ Քութը չեղարկեց գոլը, քանի որ գոլային գրոհի ընթացքում գնդակը դիպել էր Մաջայի թիմակից Մարիո Լեմինայի ձեռքին։ Գնդակը Լեմինային ձեռքին դիպել էր այն պահին, երբ «Տոտենհեմի» պաշտպանները գնդակը հեռացնում էին տուգանային հրապարակից։ Այդ դրվագը Լեմինան չէր տեսնում և չէր կարող խուսափել ձեռքով խաղից, սակայն VAR համակարգը չեղարկեց գոլը։
Շուտով նմանատիպ ձեռքով խաղը չի համարվելու կանոնների խախտում, եթե արձանագրվի գոլ կամ ստեղծվի գոլային պահ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# IFAB, ԱՊԼ