Here we go! Լուքմանը կարիերան կշարունակի իսպանական գրանդում 📸
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Իսպանական գրանդը նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության հվճարի 35 միլիոն եվրո։
Գործարքին հետագայում կավելանա ևս 5 միլիոն եվրո բոնուս։
28-ամյա հարձակվողին ձեռք բերելուն շատ մոտ էր նաև թուրքական «Ֆեներբահչեն», բայց նա նախընտրել է տեղափոխվել «Ատլետիկո»։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` «Ատլետիկոն» ու Լուկմանը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Ֆուտբոլիստը տարեկան կստանա 6 միլիոն եվրո աշխատավարձ։
Ադեմոլա Լուքմանը «Ատալանտայում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 137 խաղում խփել է 55 գոլ, կատարել 27 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ադելոմա Լուկման, Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեներբախչե