Here we go! Լուկաս Վասկեսը կարիերան կշարունակի Գերմանիայում 🎥
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Լուկաս Վասկեսն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բայեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. 34-ամյա ֆուտբոլիստը լևերկուզենյան ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։
Իսպանացի ֆուտբոլիստը նաև գաղտնի բուժզննում է անցել «դեղագործների» համար։ Ռոմանոյի տվյալներով` գործարքը մեծ անակնկալ է դարձել։
Վասկեսը «Ռեալի» համակարգում եղել է 2007-2025 թթ., 402 խաղում խփել է 38 գոլ, կատարել 73 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Լուկաս Վասկես, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո