Here we go! Գրիլիշը կհեռանա «Ման. Սիթիից» ու նոր ակումբում հանդես կգա
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Էվերթոնում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները գործարքի հարցում բանավոր համաձայնության են հասել։ Մերսիսայդյան ակումբը վարձակալական պայմանագրի ավարտին ֆուտբոլիստի տրանսֆեր գնման իրավունք չի ունենա։
29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Էվերթոն», քանի որ ունեցել է կայուն խաղաժամանակ ստանալու երաշխիք։ Նրան դուր է եկել նաև «իրիսների» մարզական ծրագիրն ու նպատակները։
Գրիլիշը 2021 թ. օգոստոսին է ռեկորդային 117,5 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», 157 խաղում խփել է 17 գոլ, կատարել 23 ասիստ։ Նա «քաղաքաբնակների» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էվերթոն, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո