Here we go! Գրիզմանը կփոխի ակումբը 📸/🎥
Here we go! Գրիզմանը կփոխի ակումբը 📸/🎥
23/03/2026 - 12:02

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի «Օռլանդո Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հունվարի 1-ը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։

35-ամյա ֆուտբոլիստն անցնող շաբաթվա ընթացքում կմեկնի ԱՄՆ ու բուժզննում կանցնի ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի համար։ Նա Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբում կխաղա «7» համարի մարզաշապիկով։

«Օռլանդոն» դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր փորձում ձեռք բերել Գրիզմանին, բայց ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցաշրջանի վճռորոշ փուլում չցանկացավ հեռանալ «Ատլետիկոյից»։ Նրա որոշման վրա ազդել է ակումբի` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելը։

Մադրիդյան գրանդը թույլ կտա վետերան հարձակվողին ակումբից հեռանալ անվճար։

Գրիզմանն «Ատլետիկո» է վերադարձել 2021թ. օգոստոսին։ Նա «ռոխիբլանկոսի» կազմում հանդես է եկել նաև 2014-19 թվականներին։ Հարձակվողն ակումբում 488 խաղում խփել է 211 գոլ, կատարել 97 ասիստ, դարձել Իսպանիայի Սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր ու Եվրոպա լիգայի հաղթող։ Ֆրանսացին մադրիդյան գրանդի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։

Գրիզմանը նաև Իսպանիայի Լա լիգայի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնակցած օտարերկրացին է։ Նա Պրեմիերայուն խաղադաշտ է դուրս եկել 556 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026