Here we go! «Ատլետիկոն» խոշոր տրանսֆեր կիրականացնի
Մադրիդի «Ատլետիկոն» ձեռք կբերի «Բետիսի» կիսապաշտպան Ջոնի Կարդոզոյին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոխիբլանկոսը» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական ամբողջական համաձայնություն ունի անդալուզյան ակումբի հետ և տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրոյից ավելի։
Ամերիկացի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Կարդոզոն «Բետիսում» հանդես էր գալիս 2024 թ. հունվարից, 65 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Բետիս, Ջոնի Կարդոզո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո