Here we go! Օնանան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» 📷
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կշարունակի «Տրաբզոնսպորում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թուրքական ակումբը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը կվարձակալի կամերունցի դարպասապահին։ Գործարքում տրանսֆերի գնման իրավունք չի ներառվի։
29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է կարիերան շարունակել «Տրաբզոնսպորում»` ստորագրելով տեղափոխության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Այժմ մանկունիական գրանդն սպասում է, որ Տրաբզոնը ներկայացնող ակումբը նույնպես ստորագրի փաստաթղթերն, ինչից հետո Օնանան հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա` բուժզննում անցնելու։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2023թ. հուլիսին Օնանային «Ինտերից» ձեռք է բերել 50,2 միլիոն եվրոյով։ Նա ակումբում 102 խաղից 24-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Մանչեսթեր Յունայթեդ, Տրաբզոնսպոր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո