Here we go! Տրենտը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում» 🎥
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբն անգլացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել։ Նա մադրիդյան գրանդի պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
«Ռեալը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցել է դեռ 2024 թ. մարտից։
Հիշեցնենք` Ալեքսանդր-Առնոլդն արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին լքելու է «Լիվերպուլը»։ Նա մերսիսայդյան գրանդի համակարգում էր 2004 թվականից և ակումբում 352 խաղում 23 գոլ է խփել, կատարել 92 արդյունավետ փոխանցում, նվաճել 9 տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիվերպուլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ֆաբրիցո Ռոմանո